Հայաստանի պատմության թանգարան

Հայաստանի պատմության թանգարանը հիմնադրվել է Հայաստանի Առաջին Հանրապետությունում՝ 1919 թվականին, իսկ այցելուների համար բացվել է 1921 թվականի օգոստոսի 20-ին։ Հայաստանի առաջին պատմության թանգարանն է։ Կոչվել է Ազգագրական-մարդաբանական թանգարան-գրադարան։

Թանգարանում պահպանվում է շուրջ 400 000 առարկայից բաղկացած ազգային հավաքածու։

1. Հնագիտություն (հիմնական հավաքածուի 35%,)

2.Ազգագրություն (8%)

3.Դրամագիտություն (45%)

4.Վավերագրեր (12%)։

Թանգարանի հավաքածուները համալրվում են հիմնականում Հայաստանի տարածքի հնավայրերից հայտնաբերված գտածոներով, գնումներով, նվիրատվություններով։ Թանգարանը ներկայացնում է Հայաստանի մշակույթի և պատմության ամբողջական պատկերը նախապատմական ժամանակներից՝ մեկ միլիոն տարի առաջ, մինչև մեր օրերը։ Ցուցադրում է Հայկական լեռնաշխարհում Հին Արևելքի երկրների (Եգիպտոս, Միտանի, Խեթական թագավորություն, Ասորեստան, Իրան, Սելևկյան պետություն, Հռոմ, Բյուզանդիա) մշակութային փոխառնչությունների հազվագյուտ հետքերը։

Թանգարանում են գտնվում

Մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակների բրոնզե նմուշների մեծաքանակ և բացառիկ հավաքածուի, որ մտնում է համաշխարհային գլուխգործոցների գանձարանը
Հին Արևելքի հայկական հզոր պետության՝ Ուրարտուի պատմամշակութային շքեղ ժառանգության. բացառիկ սեպագիր արձանագրություններ, բրոնզե արձանիկներ, որմնանկարներ, գունազարդ խեցեղեն, քանդակազարդ սպառազեն, ոսկյա, արծաթյա, ոսկրե եզակի նմուշներ՝ պեղված Կարմիր Բլուրից, Արին Բերդից, Արգիշտիխինիլիից
Ուրարտուի Արգիշտի I արքայի՝ Երևան քաղաքի հիմնադրման մասին թողած սեպագիր արձանագրություն՝ մ.թ.ա. 782 թ.
փոխադրամիջոցների պատմության հնագույն վկայությունների. Լճաշենից պեղված փայտյա կառքեր և նրանց բրոնզե մանրակերտեր՝ մ.թ.ա. 15-14-րդ դդ.
հայկական դրամների հարուստ հավաքածուի՝ բաղկացած Ծոփքի, Արտաշեսյան, Կյուրիկյան և Կիլիկիայի հայկական թագավորությունների, ինչպես նաև տարբեր ժամանակաշրջաններում Հայաստանում գործող դրամահատարանների (Դվին, Անի, Երևան և այլն) օտար թողարկումներից
ցուցադրում է Հայաստանում հելլենիստական մշակույթի ինքնատիպ փոխակերպման բարձրարժեք նմուշներ՝ քանդակ, ճարտարապետական մանրամասեր, ոսկերչական իրեր, խեցեղեն՝ պեղված Գառնի, Արտաշատ, Օշական հնավայրերից
ներկայացնում է Հայաստանի քրիստոնեական մշակույթը 4-15-րդ դդ.՝ ճարտարապետական, քանդակագործական, խեցեգործական եզակի գտածոներ՝ պեղված Դվին, Անի քաղաքներից, Ամբերդ ամրոցից
իրականացնում է կոնսերվացման և վերականգման աշխատանքներ
հրատարակել է՝ 1948 թվականից ի վեր, հայկական ճարտարապետությանը, հնագիտությանը, ազգագրությանը, հայոց պատմությանը նվիրված աշխատություններ, մատենաշարեր, հնագիտական պեղումների զեկույցներ

Մարդու ուղեղը | թարգմանություն

Մարդկային ուղեղը պարունակում է, ինչպես ինձ են ասում, 10 հազար միլիոն բջիջ և դրանցից յուրաքանչյուրը կարող է ունենալ հազարավոր կապեր: Նման հսկայական թվերը մեզ սովորեցնում էին, դրդում և ստիպում էին մեզ հրաժարվել մարդու ունակություններով մեքենա ստեղծելու հնարավորությունից, բայց այժմ, երբ մենք սովորել ենք այսպիսի տեմպերով առաջ շարժվել, մենք կարող ենք ավելի քիչ վստահ լինել:
Շատ շուտով, ընդամենը 10 կամ 20 տարի հետո, հնարավոր է, մենք կկարողանանք հավաքել սարքավորում այնքան բարդ, որքան մարդկային ուղեղը, և եթե կարող ենք, մենք կանենք: Այնուհետև կարող է երկար ժամանակ պահանջվել այն խելացի դարձնելու համար `ճիշտ ծրագրակազմով բեռնելով կամ ճարտարապետությունը փոփոխելով, բայց դա ևս տեղի կունենա:
Կարծում եմ, որ ակնհայտ է, որ տասնամյակներ, և ոչ դարեր հետո, սիլիցիումի մեքենաները առաջանալու են և նախ մրցակցելու, այնուհետև գերազանցելու են մարդուն: Երբ նրանք գերազանցեն մեզ, նրանք ի վիճակի կլինեն ձևավորել իրենք իրենց : Դրանք վերարտադրողական կլինեն: Սիլիցիումը վերջ կդնի ածխածնի երկար մենաշնորհին: Եվ մեր մենաշնորհին էլ. կարծում եմ, որ մենք այլևս չենք կարողանա մեզ համարել հայտնի տիեզերքի ամենահաջողված բանականությունը։
Տեսակապորեն այդ կարելի էր դադարեցնել: Կլինեն փորձողները, բայց դա միանշանակ տեղի է ունենալու: Պանդորայի տուփի կափարիչը սկսում է բացվել:
Եկեք մի փոքր ավելի մոտ հեռավորությունից նայենք ներկայի։ . Մինչև այս տասնամյակի վերջ արդյունաբերության անկումը գրեթե լիարժեք կլինի. արտադրական արդյունաբերություններում զբաղվածությունը Բրիտանիայում 10 տոկոսից ցածր է: Ապրանքները դեռ անհրաժեշտ են, բայց, ինչպես արդեն գյուղատնտեսությունում, ներմուծումը և տեխնիկական փոփոխությունը իրականում կվերացնեն բոլոր աշխատատեղերը:
Ճապոնացիները նպատակ ունեն ստեղծել համակարգիչներ, որոնք զբաղվում են հասկացություններով, այլ ոչ թե համարներով, որոնք հազար անգամ ավելի ուժեղ են, քան ներկայիս խոշոր մեքենաները: Սա հարուցեց արագ և ուժեղ արձագանք Ամերիկացիների կողմից: ԱՄՆ-ի առաջատար համակարգչային ընկերությունների միջև կա զարգացման մեծ համատեղ ծրագիր, և IBM-ը (Միջազգային գործարար մեքենաներ), չնայած ոչինչ չի հայտարարում, բայց կարող է ունենալ բոլորի ամենամեծ ծրագրերը:
Այս նախագծերը ուղղված են այն բաներին, որոնց կոչում են հինգերորդ սերնդի համակարգիչներ: Սրանք իսկապես նոր տեսակի սարքեր են, և ամբողջովին տարբեր կլինեն այսօրվա համակարգիչներից:


Պարզ միկրոպրոցեսորը բավարար ինտելեկտ է ապահովում ռոբոտների համար: Երբ ռոբոտները սովորեն տեսնել և զգալ, նրանց ուղեղը կզարգանա: Ի վերջո, ոչ շատ հեռու ապագայում, նրանք որոշումներ կկայացնեն ներկայումս վերադասին փոխանցված արտադրական գծի վերաբերյալ:
Տվյալների փոխանցումը մարդկայինից մեքենայական միտք ո՛չ հեշտ է, ո՛չ էլ արագ, բայց ձեռք բերվելուց հետո այն կարող է պատճենվել ըստ կամքի և հեռարձակման: Նախկինում սակավ ռեսուրսը այդպես կարող է դառնալ առատ:
Շատ կամ սակավ տվյալներից իմաստուն եզրակացությունների հասնելու ունակությունը, ինչպես ակնկալում ենք բժշկի կամ փաստաբանի կողմից, երկար ժամանակ կմնա մարդու մենիշխանությունը, բայց ոչ միշտ:
Հինգերորդ սերնդի համակարգիչները կկիսեն այդ կարողությունը: Վաղը մենք կարող ենք «փոխանցել» մեր հիվանդությունը մեքենային, որը նույնքան պատրաստ կլինի բուժելու, որքան մարդը։ Ժամանակի ընթացքում այդ մեքենան կլինի տանը ՝ վերացնելով բժշկի ճանապարհորդելու անհրաժեշտությունը։
Համակարգիչը, որպես փոխարինող ուսուցիչ, կարող է բերել նույնիսկ ավելի շատ օգուտներ: Այսօր, և քանի դեռ մենք կախված ենք մարդկանցից, շատ աշակերտների համար պետք է ունենանք մեկ ուսուցիչ: Յուրաքանչյուր երեխայի համար պարզ է հատուկ ուսուցչի կամ դաստիարակի առավելությունն իւ անհրաժեշտությունը, և եթե այդ ուսուցիչը նաև անվերջ համբերատար և լավատեղյակ է, մենք կարող ենք ակնկալել հիանալի բարելավում կրթության ոլորտում: Սակայն ո՞րն է նպատակը, եթե այս երևակայական ապագայում աշխատանք չլինի:
Հետաքրքիր է, որ մենք կարող ենք գտնել անալոգիաներ անցյալում: Աթենքի ազատամարտիկները ոչ այնքան տարբեր կյանքեր էին վարում, որքան մենք կարող ենք ապրել, քանի որ այնտեղ մենք կունենանք մեքենաներ, նրանք ունեին ստրուկներ, որոնք ծառայում էին ինչպես տնային ամենօրյա գործերում, այնպես էլ որպես սպասավոր: Հավանաբար նրանց լավ ուսման շնորհիվ Աթենքի ազատարարները կարծես թե դժվարություն չեն գտել իրենց ժամանակը լրացնելու համար:
Ճիշտ այնպես, ինչպես նրանք արեցին, մենք պետք է մեր երեխաներին կրթենք գնահատելու կյանքի ավելի լավ կողմերը, սերմանենք արվեստի, երաժշտության և գիտության սերը: Այսպիսով, մենք կարող ենք ունենալ մեր ոսկեդարը, որը եղել է Հունաստանի այդ ժամանակաշրջանում:
Քանի որ ռոբոտների ինտելեկտը մեծանում է մարդկանց կրկնօրինակելու համար, իսկ նրանց գինը նվազում է մասշտաբային տնտեսությունների միջոցով, մենք կարող ենք դրանք օգտագործել մեր սահմանները ընդլայնելու համար։ Նախ ՝ երկրի վրա, իրենց ուժերով գոյատևելու իրենց համար անտարբեր միջավայրերում: Այսպիսով, անապատները կարող են ծաղկել և օվկիանոսի հատակը կարող է բացահայտվել:


Ավելին, այս նոր դարաշրջանի մեծ հարստությունը կապահովի այդ տեխնոլոգիան, և մենք իսկապես կարող ենք սկսել տիեզերքը օգտագործել մեր օգտին:
Տիեզերքում հսկայական, մարդու կողմից ստեղծված աշխարհի կառուցումը, հազարավոր կամ միլիոնավոր մարդկանց տունը, կլինի մեր ուժի մեջ, և եթե մենք ցանկանանք, մենք կարող ենք լուրջ ջանքեր գործադրել արեգակնային համակարգից դուրս աշխարհների որոնման և գաղութացման մասին:

Խորխե Բուկայ | Երկնքի դարպասների մոտ

Կարդացի Խորխե Բուկայի «Երկնքի դարպասների մոտ» պատմվածքը, որը, ըստ իս, երկար մտածելու առիթ է տալիս։ Մի կողմից ծերունուն կարելի է մեղադրել. չէ՞ որ նա ինքն ասաց, որ եթե նա իմանար, որ մեղքերը ներվում են, նա ևս մեղքեր կգործեր։ Բայց ինչու՞։

Կարծում եմ, որ պատասխանը շատ պարզ է։ Ապրել ամեն օրը, հետևելով բոլոր պատվիրաններին, գրեթե անհնար է։ Անհրաժեշտ է ունենալ հսկայական կամքի ուժ անգամ եթե աստվածավախ ես։ Չէ՞ որ մի վատ բան անելուց առաջ շատ ոգևորված ենք և դա անելուց հետո յուրաքանչյուրս մի բանից վախենում ենք։ Դե, ամեն մի բարի բան անելիս ամենքս մեզ ավելի լավ ու հանգիստ ենք զգում։ Կարծում եմ՝ այդ վախն ու ոգևորվածությունը, բարի գործին հաջորդող հանգստությունն են տալիս կյանքի համն ու հոտը։ Իսկ եթե բաղադրիչներից մեկը պակասի՞։ Համոզգած եմ, որ մյուս բաղադրիչները միան կձանձրացնեն մարդուն։ Լիարժեք կյանքը պետք է ունենա թե՛ լավը և թե՛ վատը, իսկ եթե դրանցից որևէ մեկը հացակայում է, կարելի է համարել, որ դա ուղղակի ժամանակի վատնում էր։

 

Առակ ընկերության մասին | Թարգմանություն

Առակը՝ այստեղ։

Առակ ընկերության մասին , որը պատմում է անապատում քայլող ընկերների մասին։ Մի օր նրանք վիճում են, և մեկը մյուսին ապտակում է։

Վերջինը, ցավ զգալով, սակայն ոչինչ չասելով, ավազին գրում է «Այսօր ամենամոտ ընկերս ապտակեց ինձ»։

Նրանք շարունակեզին քայլելը և մի օազիս գտան, որոշեցին լողալ։ Ապտակ ստացած ընկերը քիչ էր մնում խեղդվեր, բայց մյուս ընկերը փրկում է նրան։ Երբ նա ուշքի եկավ, քարի վրա գրեց. «Այսօր ամենամոտ ընկերս փրկեց իմ կյանքը»

Այն ընկերը, ով ապտակեց մյուսին և նաև փրկեց նրա կյանքը, հարցրեց.

-Երբ ես քեզ նեղացրի, դու դրա մասին գրեցիր ավազի վրա, իսկ հիմա քարին ես գրում։ Ինչու՞։

Ընկերը պատասխանում է։

-Երբ որևէ մեկը մեզ նեղացնում է, մենք պետք է դրա մասին գրենք ավազին, որ քամիները քշեն ու մաքրեն դա, բայց երբ որևէ մեկը մեզ որևէ լավ բան է անում, շենք պարտավոր ենք դա քարին փորագրել, որ ոչ ոք չկարողանա ջնջել դա։

Երազանքների իրականացման ծառը |Թարգմանություն

Առակը ՝ այստեղ։

Մի մարդ ճանապարհորդում էր և անսպասելիորեն հայտնվեց դրախտում։ Հնդկաստանում դրախտի գաղափարը կայանում էր երազանքներ կատարող ծառում։

Երբ նստում ես այդ ծառի տակ, երազանքներդ անմիջապես կատարվում են։ Չկա որևէ ուշացում, ժամանակային տարածություն ցանկության և դրա իրականացման միջև։ Այդ շարդը շատ հոգնած էր և պառկեց երազանքների իրականացման ծառի տակ՝ քնելու։

Երբ նա արթնացավ, նա շատ ուժեղ սով զգաց և մտածեց. «Սով եմ զգում։ Կուզեի մի տեղից սնունդ հայթայթել»։ Եվ անմիջապես հայտնվում է սնունդը։ Հենց օդից էլ հայտնվեց։ Շատ համեղ սնունդ էր։

Նա այնքան սոված էր, որ անգամ չմտածեց, թե որտեղից այն հայտնվեց։ Երբ սոված ես, միանգամից չես մտածում։ Նա անմիջապես սկսեց ուտել, իսկ ուտելիքն այնքան համեղ էր։ Հետո, երբ սովն անցավ, նա իր շուրջը նայեց։ Հիմա նա հագեցած էր։

Նրա մոտ մի այլ միտք հայտնվեց. «Գոնե մի բան լիներ, որ կարողանայի խմել»։ Դրախտում արգելքներ չկան. անմիջապես հրաշալի գինի հայտնվեց։ Ծառի ստվերում պառկած, հանգիստ գինին ըմպելով, դրախտի զով քամով փաթաթված՝ նա սկսեց զարմանալ. «Այս ի՞նչ է կատարվում, ի՞նչ է տեղի ունենում։ Գուցե քնա՞ծ եմ։ Թե՞ այստեղ ուրվականներ կան, որ ինձ հետ խաղեր են խաղում»։ Եվ ուրվականները հայտնվեցին։ Նրանք սարսափելի էին, դաժան և զզվելի։ Ճիշտ այնպիսին, ինբպես նա էր պատկերացնում։ Մարմնով րող անցավ, և նա մտածեց «Հիմա նրանք իմձ հաստատ կսպանեն»։ Եվ նրանք սպանեցին նրան։

Անկեղծ խոստովանություն |Պատում

Այս շրջանում միանգամից շատ բան փոխվեց, ու մենք էլ ստիպված ենք հարմարվել, ուրիշ հնար չկա։ Դե, տանը նստելն էլ ունի իր առավելությունները. հասցնում ես անել այն, ինչի համար առհասարակ ժամանակ չունեիր դեռ մեկ ամիս առաջ, գտնում ես սովորելու և ինքնակրթվելու շատ ու շատ տարբերակներ, բացահայտում ես քո մեջ այն, ինչով երբեք չես զբաղվել ու երբեք էլ չես մտածել դրանով զբաղվելու մասին։

Դե, քանի որ այսօր պետք է խոստովանել, կասեմ, որ ինքնակրթությամբ զբաղվում եմ ավելի շատ, քան դպրոցի դասերով։ Սիրում եմ հազար ու մի թեմայով հոդվածներ կարդալ, բազում թեմաներով ելույթներ դիտել, որոշ թարգմանություններ անել։ Այսպիսով ՝ անում եմ այն, ինչով մինչ այդ էլ հետաքրքրված էի։

Մեծ պահքի շրջանն է ու ես ակտիվ ուսումնասիրում էի պահքի ճաշատեսակները, պատրաստում էի դրանք, իսկ հիշա արդեն պատրաստվում եմ Սուրբ հարության տոնին՝ Մեծ զատկին։ Փորձում եմ համացանցից տեղեկություններ գտնել, օգտվում եմ իմ դասավանդող ընկեր Աննայի ուղարկած նյութերից, նաև օգտվում եմ կրթահամալիրի դասավանդող Մարինե Մկրտչյանի հսկայական տեսադարանից։

Ինքնակրթվելուց բացի, իհարկե, դիտում եմ ֆիլմեր, գիրք եմ կարդում։ Դե, անում եմ այն բաները, ինչը բոլորս էլ անում ենք, որպեսզի ինքնամեկուսացումը մեզ հաճելի ձևով անցնի

Սովորողի ընթերցարան | Դպիր

Արդեն չգիտեմ, թե ինչպես սկսեմ նյութերս: Ամենուրեք ինքնամեկուսացումն ու կորոնավիրուսն են, և ստացվել է այնպես, որ այսօր «Դպիրը» դարձել է սովորողի ընթերցարանը։

Ուսումնասիրեցի Մարինե Մկրտչյանի «Հանրակրթական ծես. ստեղծում, փոխանցում» հոդվածը։ Ճիշտն ասած, մի քանի ժամ անցկացրել եմ դիտելով տեսանյութերը, որոնք տիկին Մարինեն տարիների ընթացքում հավաքել և դարձրել է հսկայական ազգային տեսադարան։ Անկեղծ կլինեմ իւ կասեմ, որ չեմ կարող վերլուծել նրա փորձն ու գիտելիքները և հաստատ ինձ նման բան թույլ չեմ տա, բայց մի փոքր կպատմեմ այն, ինչ ես եմ տեսել։

Մարդկությունը հարատևում է այն ժամանակ, երբ մի սերունդը կարողանում է իր ստեղծածը, իր փորձը անկորուստ փոխանցել հաջորդ սերնդին։

Մշակույթը չէր պահպանվի, եթե գոյություն չունենային սերնդեսերունդ նրա փոխանցման միջոցները։ Մշակույթի փոխանցման ձևերի մեջ կարևոր դեր ունեն

ավանդույթներն ու ծեսերը։

Ցավոք, իմ տատիկ-պապիկներից ոչ ոք ծանոթ չեն եղել իրենց գյուղերի ծեսերին և իմ ամեն հարցին պատասխանել են.

-Դե, ի՞նչ իմանանք, գյուղում հազար ու մի հոգս կար, մենք ոչ պարել ենք, ոչ էլ՝ երգել։ Տոները նշել ենք ճիշտ այնպես, ինչպես այսօր ենք նշում ու որևէ արտասովոր խաղ էլ չենք խաղացել։

Կարճ ասած՝ ինձ բացի Երկրորդ համաշխարհային պատերազմի, Սովետական միության քաղաքացու կյանքի, Արցախյան շարժման ու ազատամարտի, «մութ ու ցուրտ տարիների» մասին տեղեկություններից բացի ուրիշ ոչինչ չի փոխանցվել, և հենց տիկին Մարինեն է ամենավաղ տարիքից աշխատել իմ և շատ ուրիշ երեխաների բացը լրացնելու համար։

Դեռ մանկապարտեզից տիկին Մարինեն մեզ սովորեցնում էր ազգային երգեր, խաղեր և շատ այլ բաներ, որոնք, ցավոք սրտի, ես չեմ հիշում։ Մեր վերջին ճամփորդությունը 2019 թվականի օգոստոսին էր։ Փարիզի «Մկնիկներ» վարժարանի սաների հետ գնացել էինք Արատես և Սևանի «Ժայռ»։ Ընդամենը 4 օրում այնքան բան սովորեցի, որ երևի երբեք չէի սովորել։ Առաջին երկու օրերի ընթացքում տեղեկացա Արատեսի սարերում աճող խոտաբույսերից ամեն մեկի նշանակության, անվանումների, տեսակների մասին։ Վարդավառի խաղերի (որոնք, ի միջի այլոց, ավելի հետաքրքիր ու զվարճալի են, քան կարելի է պատկերացնել), Վարդավառի ծեսի խորհրդանիշների, երգերի մասին, ինքս վերապրեցի դրանք, ինչին հաջորդեց Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցու բակում Վարդավառի տոնախմբությունը «Ակներ» ազգային երգի-պարի ակումբի, Փարիզի «Մկնիկներ» վարժարանի սաների մասնակցությամբ։

Իսկ հաջորդ երկու օրերին սովորեցինք մեր կողմից շատ սիրելի դարձած պար, որը կոչվում էր Յալլի։ Խաղացինք շատ այլ խաղեր, պատրաստեցինք տիկնիկներ անձրևաբեր ծեսի համար, սովորեցինք խաղեր ու կրկնեցինք անձրևաբեր ծեսը Սևանի «Ժայռում»։

Դե, կարծում եմ, արդեն պարզ է, թե ինչքան բան կկորցնեի այդ չորս օրվա ընթացքում, եթե չգար տիկին Մարինեն, և որքան բան կկորցնեի ամենավաղ տարիքից, եթե չլիներ տիկին Մարինեի գործունեությունը։

Իմ տունն իմ ամրոցն է

Ստացված իրավիճակում յուրաքանչյուրս ունենք հնարավորություն ընտանիքի անդամներին յուրովի ճանաչելու։ Համաձայնվեք, որ դեռ երբեք մեր ծնողների, տատիկ-պապիկների, քույրերի ու եղբայրների հետ չենք մնացել այսքան երկար։ Դեռ մեկ ամիս առաջ ընտանիքներում ամենակարևոր բառերից էր միասնությունը։ Ամեն երեկո սպասում էի ծնողներիս վերադարձին, որ միասին ընթրենք, խոսենք օրվա մասին, որոշենք հաջորդ օրվա անելիքները և այլն։ Դե, իրավիճակը մի փոքր փոխվել է։ Միասին արթնանում ենք, նախաճաշում, ֆիլմեր դիտում, խաղում , փորձում ամեն կերպ ժամանակ սպանել։ Ամեն բան անում ենք միասին, և այսօրվա կարևորագույն բառերը, կարծում եմ, անձնական տարածքն ու համբերությունն են։ Ամենքս միմյանց միայնակ լինելու ժամանակ ենք տալիս, կարդում ենք, ինքնակրթվում ու անում այն ամենը ինչը չէինք հասցնում անել մեր նախկին ծանրաբեռնված կյանքի ռիթմի պատճառով։

Այս շրջանում ինձ համար բացահայտել եմ շատ նոր զբաղմունքներ, որոնց մասին գրեթե բոլորս լսել ենք մեր ծնողներից, բայց հազվադեպ ենք փորձել։ 90֊ականներից եկած լոտոն շատ լավ օրինակ է։ Պարզապես վստահ եմ, որ մենք ամեն օր լոտո չենք (կամ չէինք) խաղում։

Բացահայտում եմ պատմություններ, որոնք ծնողներս երբեք չէին պատմել։ Օրինակ՝ ինչպես էր ապրում, սովորում Սովետական միության դպրոցականը, ինչպիսի քննություններ էր հանձնում և ինչ կարգով, կամ ինչպես սկսվեց Արցախյան շարժումը, ինչ մթնոլորտ էր տիրում Երևանում և ամբողջ Հայաստանում։ Հայրս պատմեց, թե ինչպիսին էր Արցախը պատերազմի ավարտից 1 շաբաթ անց, ինչպիսին էին ադրբեջանցիների տները և ինչով էին դրանք տարբերվում հայերի տներից։ Համաձայնվեք, որ ավելի հաճելի է լսել այն մարդուց, ով քեզ հարազատ է ու ով տեսել է այդ ամենը, քան համացանցից մի հոդված կարդալ։ Համոզված եմ, որ բոլորս այս օրերին լսել ենք հազար ու մի պատմություն «մութ ու ցուրտ տարիների» մասին, երբ կային սովը, պատերազմը, երկրաշարժի հետևանքները, համաճարակը, երբ չկար էլեկտրականություն և կար բոլոր կողմերից շրջափակման մեջ գտնվող Հայաստանը։ Իսկ արդյո՞ք մենք չենք հաղթահարի կորոնավիրոսի համաճարակը, եթե լինենք համբերատար ու վայելենք շեզ տրված այս հրաշալի հնարավորությունը՝ ճանաչելու մեր ընտանիքի անդամներին։