Նույնությունները հանդիպեցին նրան, ով բարձրաձայնում էր իրենց մտքերը

Մայիսի տասն էր, ժամը՝ մեկը: Ես ու Արփին մեկ-երկու րոպե ուշացած մտանք հարթակ: Հանդիպումը Ծովինար Բանուչյանի հետ էր: Դե, ամենաառաջին րոպեներից ես էլ, Արփին էլ սիրահարվեցինք նրա կերպարին: Ծովինարը պատմում էր, թե ինչպես էր ստեղծագործում, ո՛ր ժամին, ի՛նչ պայմաններում: Ծովինարի ասած ամեն բառին իմ ու Արփիի հայացները իրար էին հանդիպում, ու դա արդեն ծիծաղելի էր դարձել: Դե, երկուսս էլ ստեղծագործում ենք, և այդ պատճառով էլ մեր արձագանքը այդպիսին էր: Պատկերացրեք ընկեր Մարալի արձագանքը իմ ու Արփիի խոսակցությանը, որը ամեն երրորդ վայրկյանին կրկնվում էր և ամեն անգամ գրեթե նույնն էր:

-Արփի՛, ո՞նց կարա սենց բան լինի:

-Չգիտեմ, բայց ասա՛, որ ոնց որ մենք խոսանք, բայց Ծովինարի մարմնի միջից:

Ամեն նրա բառից ոգեշնչում էր գալիս, նոր մտքեր, հետաքրքիր պատկերներ: Ու ամեն անգամ, երբ ոգեշնչումը հարվածում էր գլխներիս, նման խոսակցություն էր կազմվում:

-Սոնչ, գիտե՞ս, թե ինչքա՜ն բան կա մտքիս, որ երբեք չէի մտածել դրա մասին: Ուղղակի կարամ էս խոսակցությունից հետո նստեմ ու հավերժ գրեմ:

-Ու թող քեզ չթվա, որ պակասն էլ ես եմ:

Հանդիպման վերջն էր, երբ արդեն երկուսս էլ ավելի ու ավելի տպավորված մոտեցանք Ծովինարին, փոքրիկ խոսակցություն բացեցինք, շնորհակալություն հայտնեցինք հանդիպման համար, խորհուրդների, մեր՝ երկուսի ոգեշնչման ու արդեն անարմար ու ծիծաղելի խոսակցությունների համար:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s