Թուրքիայի վարչապետ Բյուլենթ Էջևիթի հարցազրույցը Կիպրոսի մասին |1974թ

https://youtu.be/XRzgPx6XeI8 «Հեղաշրջումը Աթենքում ռազմական վարչակարգով և Սամպսոնին իշխանության բերելով, սկսեց կղզու ահաբեկչության, անարխիայի, քաոսի մի նոր ժամանակաշրջան և մենք վստահ էինք, որ դա կլինի Կիպրոսի անկախության վերջը։ Եթե Էնոզիսի մասին բառացիորեն չասեինք, դա կհանգեցներ հակաթուրքական ջարդերի։ Այդ պատճառով մենք մտածեցինք, որ եթե ժամանակին չգորղենք, ամեն ինչ կկորի։ Ոչ միայն Թուրքերի ազատությունն ու անվտանգությունը, այլ նաև ողջ Կիպրոսի ապագան։ Այսպիսով, մենք ստիպված էինք անմիջապես որևէ քայլ անել, բայց մենք չէինք ցանկանում դիմել ռազմական գործողությունների և դա է պատ», որ հեղաշրջումից անմիջապես հետո գնացի Մեծ Բրիտանիա։ Այնտեղ էի հուլիսի 17-ին, խոսեցի պարոն Ուիլսոնի, պարոն Քալահանի և նրանց գործընկերների հետ։ Հարցրի ՝ արդյոք կարող ենք միասին քայլ ձեռնարկել։ Ցավոք սրտի, ես չկարողացա դրական պատասխան, իսկ մենք չէինք կարող ժամանակ կորցրել։ Այսպիսով մենք գործեցինք»

Գինին հայկական մշակույթում | թարգմանությոն

Թարգմանել եմ հայերենից թուրքերեն և անգլերեն։ Նյութը և լուսանկարը՝ Աննա Երիցյանի։


Հայաստանն աշխարհում այգեգործությամբ զբաղվող հնագույն երկրներից է համարվում:Անտիկ գրողներն իրենց երկերում ներկայացնում են այգեգործության ու նրա արդյունքների՝ անուշահամ գինու, չամիչի մասին: Խաղողի մշակումը Ուրարտույում,մասնավորապես Վանում,Արճեշում,Արարատյան հովտում, Ուրմիա լճի ավազանում հայտնի է դեռևս մ. թ. ա. 800 տարի առաջ: Ուշագրավ ակնարկ Ստրաբոնից (Մ.թ. ա. 65-21/25 ). Հայկական Միջագետքը համարվում է այգեշատ և գինեվետ երկիր և Միլետինեն՝ բերքատու ծառերով ծածկված երկրամաս,որտեղ պատրաստվում էր Մոնարիտ կոչված գինի, որը հունական գինիների մրցակիցն էր:

***
Ermenistan, bahçıvanlıkla uğraşan en eski ülkelerden biri sayılır.Antik yazarlar, eserlerinde bahçıvanlıktan ve ürettiklerinden; kuru üzümden ve şaraptan bahsetmişlerdir.Üzüm yetiştiriciliği Urartu’da,özellikle Van’da, Erciş’te,Iğdır Ovası’nda ve Urmiye Gölü civarında MÖ 800’den beri bilinmektedir. Strabon’dan ilginç bir rapora göre Kuzey Mezopotamya verimli ve şarap zengini bir bölge olarak kabul ediliyor. Melitene, Yunan şaraplarına rakip olan Monarit şarabının yapıldığı şarap zengini ve meyve ağaçlarıyla kaplı bir bölgeydi.


***
Armenia is one of the oldest countries in the world engaged in gardening.Ancient writers present gardening and its results-delicious wine and raisins in their works. Grape cultivation in Urartu,particularly in Van,Archesh, Ararat valley, in the basin of Lake Urmia was known since 800 BC.Remarkable hint from Strabo (65-21 / 25 BC). Armenian Mesopotamia is considered to be a fertile, wine-rich country,Miletine(Malatya),a region covered with fruit trees,where wine called Monarit wwas made,which was a competitor to Greek wines.

Ես եմ։ Ես սեբաստացի եմ

Ողջու՛յն։ Ես Սոնան եմ։ Սովորում եմ Ավագ դպրոցի 12․2 դասարանում։ Սեբաստացի եմ 2007 թվականից, երբ 3 տարեկան էի։ 14 տարվա սեբաստացիական ուղիս մոտենում է իր ավարտին, ուստի ուզում եմ մի փոքր պատմել, թե ինչպիսին եմ ես տեսնում կրթահամալիրս, ինչպիսին եմ տեսնում ինձ՝ որպես սեբաստացի։

2007-2010թթ- սովորել եմ Նոր դպրոցի մանկապարտեզում։ Շատ բան չեմ հիշում այդ շրջանից։ Մայրիկս պատմում է, որ սիրով էի գնում մանկապարտեզ։ Պատմում է, որ դաստիարակները կոնֆետ էին տալիս, որ մի քիչ լուռ մնամ։ Մանկապարտեզից մի պանակ էր մնացել, մեջը այդ շրջանում նկարած նկարներս էին։ Տպավորվել է, որ դաստիարակներս ամեն սովորողի պանակի վրայի ամենաառաջին էջին պանակի տիրոջ լուսանկարի կողքին բնութագիր էին թողել։ Ես «խմբի գլխավոր դերասանուհին էի»։ Երևի մեծ բան էլ չէ, բայց շատ ուժեղ է տպավորվել։

2010-2014թթ- մանկապարտեզից հետո սովորել եմ Նոր դպրոցի կրտսեր դասարաններում։ Ամենասիրուն տարիներն էին։ Մանկապարտեզից էլ լավ, որովհետև ավելի գիտակից էի, շատ բաներ շատ ավելի լավ եմ հիշում։ Դեռ ամենավաղ շրջաններից սովորել էինք ճամփորդելուն, ճամփորդությամբ սովորելուն։ Հինգերորդ դասարանում առաջին անգամ գնացի եռօրյա ճամփորդության, որը դարձավ մի նոր շրջանի սկիզբ։ Արդեն միօրյա ճամփորդությունները այդքան «լուրջ» չէին։ Արդեն տանը թույլտվություն էինք խնդրում երկու, երեք, հինգ օրով գնալու համար։ Առաջին անգամ գնացինք Լոռու Ահնիձոր գյուղը, որտեղ ծնվել է Հրանտ Մաթևոսյանը։ Այդ ժամանակ առաջին անգամ ծանոթացա Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունների հետ։ Եթե նույնիսկ մինչ այդ ճամփորդությունը մենք ուսումնասիրել ենք նրա ստեղծագործությունները, կյանքը, ապա պիտի ասեմ, որ ես չեմ հիշում։ Ուսումնական ճամփորդության նպատակն էլ այն է, որ սովորողը գնա, իր աչքով տեսնի, իր ականջով լսի, ու գրքից կարդացած տողերը դառնան կյանքի փորձ, որը չի մոռացվի։

2014-2017թթ- հին ու բարի Նոր դպրոցի մասնաշենքից տեղափոխվեցի Մայր դպրոց։ Միջին դպրոցից լրացուցիչ դասընթացներ ընտրելու, փորձելու ավելի մեծ հնարավորություններ տրվեցին։ Սկզբից ֆրանսերենի խումբ, հետո՝ վրացերենի, «Սեբաստացիներ» մանկական երգչախումբ, թատերական խմբակ, հագուստի մոդելավորում, «Կայծեր» ազգային պարի խումբ և այլն։ Այնքան բան եմ փորձել, որ նույնիսկ կեսը կդժվարանամ հիշել։ Կրթահամալիրի լավագույն կողմերից եմ համարում ընտելու և ցանկացած ուղղությամբ զարգանալու հնարավորությունը։ Միջին դպրոցում տրված ազատ ընտրությունը ինձ ուղղություն տվեց, որպեսզի Ավագ դպրոցում ունենամ հստակ նախասիրություններ, գաղափարախոսություն և նպատակներ։ Միջին դպրոցում է ձևավորվել իմ սերը ազգային երաժտության, պարի հանդեպ, որի շնորհիվ այսօր «Ակներ» համույթի անդամ եմ։ Միջին դպրոցում եմ նկատել սերը օտար լեզուների հանդեպ։ Միջին դպրոցի մեկ այլ ձեռքբերում եմ համարում այն, որ ես արժևորում եմ իմ կարծիքը ու գիտեմ, որ իմ դժգոհություններն ու մտահոգությունները միշտ կգտնեն իրենց արձագանքը։ Ստեղծելով մեր անհատական նախագծերը և ստանալով ուսուցչի հավանությունը՝ հնարավորություն ենք ունեցել շեղվելու ուսուցչի առաջարկած ուսումնական ծրագրից և հասնել նույն արդյունքին այլ ճանապարհով։ Միշտ գիտեինք, որ այդ հարցում մեզ կաջակցեն ու կուղղորդեն։

2017-2021թթ- իսկ Ավագ դպրոցի մասին ինչքան էլ պատմեմ՝ քիչ կլինի։ Երևի ճիշտ կլինի պատմեմ այն մասին, ինչը այսօր առօրյայիս ամենասիրելի մասն է կազմում, ինչը համարում եմ Ավագ դպրոցի մեծագույն ձեռքբերումս։ «Ակներ» համույթի մասին եմ ուզում պատմել։ Պատմությունը սկսվում է 2018 թվականի օգոստոսից։ Անակլիայի «Ազատության» ճամբար էինք գնացել։ Ճամբարի առաջին օրն էր։ Պետք է ներկայացնեինք Հայաստանի մշակույթը։ Պատրաստեցինք մեր ջոկատի պաստառը, ընտրեցինք անունը՝ «Կիլիկիա»։ Երգեցինք «Հանինա» երգը, որը ճամբարի մյուս մասնակիցները շատ հավանեցին։ Հաջորդ 7 օրերի ընթացքում մեր ջոկատը տեսնելուն պես սկսում էին «Հանինան» երգել։ Ընկեր Աննան, ով մեր ճամբարական խմբի ղեկավարն ու ազգային երգի դասավանդողն էր, առաջարկեց մի խումբ բացել։ Ամեն երեկո պատմում էր իր բեմական փորձի մասին, ինչն էլ մեզ շատ էր ոգևորում։ Դե ինչ, եկանք Երևան ու սկսեցինք մեր փորձերը։ Պիտի ասեմ, որ սկզբում շատ դժվար էր։ Շատ արագ հիասթափվում ու կոտրվում էինք, երեք հոգով փորձեր էինք ունենում, բայց արդեն երկուսուկես տարվա ճանապարհը ցույց տվեց, որ ամեն օր աշխատելու դեպքում արդյունքը անպայման կլինի։ «Ակները» ուղղակի պարի խումբ չէ։ Շատ բան կա այդ անվան հետևում։ Կա գործին նվիրում, ընդհանուր երազանք ու աշխատելու ցանկություն։ «Ակները» ուղղակի փորձերի և համերգների մասին չէ։ Երևի չեմ էլ կարող այդ ամենի մասին այսպես գրելով պատմել։ Առաջարկում եմ մի անգամ գալ մեր փորձերին, մեզ հետ ճամփորդելու առիթ ունենալ։ Դուք միանգամից կհասկանաք, թե ինչի մասին եմ պատմում։

Ավելի մանրամասն՝ մեր 2-րդ տարեդաձին նվիրված տեսանյությում և մեր բլոգում։

Դե ինչ, ես Սոնան եմ, ես սեբաստացի եմ, ես «Մխիթար Սեբաստացի» կրթահամլիրի շրջանավարտ եմ։

Եղջերուի մահը

Եղջերուն վիրավոր էր և հազիվ էր քայլում: Որոշ ժամանակ անց նա ընկավ: Չէր կարողանում շարժվել: Սեփական արյունը լճացել էր իր շուրջը: Ժամեր առաջ վազում էր ձագուկի հետ, իսկ հիմա ոչինչ անել չէր կարող: Ծարավ է, բայց ուժ չունի, որ կարողանա ջրի մոտ գնալ: Նա մի ճիչ արձակեց և դա վերչին ձայնն էր, որ լսեց: Մահանում է: Խոսքը գնում է որսորդի դաժանության մասին: Նա խղճի խայթը չզգաց, նրա համար նրա կյանքը մեծ կորուստ չէր, իսկ մենք հետևում էինք եղջորուի կյանքի վերջին ժամերին:

Social media effect on young people

The social media effect is counted as a huge problem in our society, but no one really thinks that we can use social media for our own benefits. We all know how much elders hate when youre chatting or having a phone call with some of your friends but social media is a platform where everyone can get information from the people all around the world. I dont see any bad sides in connecting with different people from different countries.

This is how i practice English. Well everyone knows that i just cant talk to someone who is from another country if i wont force myself to speak English. Thats how everyone can find information about anything they want. Just because different people from different cultures amd with different interests can share their knowledge and experience with each other. This is how i force myself to learn Turkish. Same reason. If someone doesn’t knpw English and knows Turkish, i just have no way but making myself speak Turkish.

I dont see anything bad in keeping the connection with people except the people i meet every day.

Կրակ կա սրտիս մեջ, կրակ կա

Մարտի 5-ին Ակների մեդիաուրբաթն էր։ Չգիտեմ՝ ինչպես ներկայացնեմ զգացմունքներս, ինչ ասեմ, ինչպես պատմեմ։ Սիրուն օր էր, սպասված օր էր։ Մեր չարչարանքների արդյունքը ցույց տալու օր էր։

Լուսանկարները՝ Անի Սարգսյանի։

Continue reading “Կրակ կա սրտիս մեջ, կրակ կա”

Քեռի Խեչանը

Քեռի Խեչանը, գալով իր քաղաքի բարեկամի մոտ, խնդրել էր իրեն օգնել և մի ցուցակում գտնել իր տղայի անունը: Երկու անգամ նայեցին ցուցակը, բայց չգտան տղայի անունը: Ամեն անգամ Խեչանը պահանջում էր, որ գտնեն այդ անունը: Ամեն առավոտ այդ հարցն էր բարձրանում: Տեսնելով, որ ոչինչ չէ կարողանում գտնել՝ նա վերադարձավ գյուղ և բոլորի մոտ հայտարարեց, որ իր բարեկամը իրեն դուրս է արել և ապաստան չի տվել: Մարդիկ երբեմն առանց հասկանալկու են գործում: Անում են ու չեն հասկանում, որ եթե ինչ-որ մեկը փորձում է օգնել, բայց չի ստացվում, ուրեմն դա նրա մեղքը չէ: Մարդիկ բարկանում են, որ ոչինչ չի ստացվում ու մեղդրում են նրանց, ովքեր փորձում են օգնել:

Եզդիական պարի ուսուցում

Որպես ազգային երգի-պարի խումբ՝ Ակներ համույթը չի ուսումնասիրում միայն հայկական մշակույթը։ Շատ հաճախ միասին քննարկում, համեմատում ենք հայկական մշակույթը տարածաշրջանի այլ ժողովուրդների մշակույթների հետ, գտնում նմանություններ և տարբերություններ։ Վերջին շրջանում հետաքրքրված էինք եզդիներով։ Հաճախ էր ընկեր Աննան ուղարկում եզդիական երգեր, տեսանյութեր եզդիական հարսանիքներից կամ երգեր-պարեր, որոնք ույնենք նաև մենք՝ հայերս։ Եզդիական մշակույթի ուսումնասիրման հարղում մեզ շատ օգնեց մեր՝ ազգությամբ եզդի, քանդակագործ ընկերը՝ Թամոյան Բաքրը, ում կարողացանք տալ բոլոր հետաքրքրող հարցերը և ստանալ պատասխանները։

Այսօր էլ միասին սովորեցինք եզդիական պար։ Տեսանյութը՝ Ակների ինսթագրամյան էջում։