Գործնական աշխատանք 10

  1. Ընդգծի՛ր այն բառերը, որոնց մեջ կա քար արմատը:

Պայքար, կայծքար, որձաքար, քարտեզ, քարատակ, քարբ, Պորտաքար, քարտուղար, նախշքար, երկնաքար, քանքար:

  1. Ո՞րն է ավելորդ:

Պատշար, դարբին, բրուտ, ատաղձ, մատռվակ, հյուսն, քարտաշ,  որմնադիր

  1. Ո՞ր հատուկ անունը օրինաչափությանը չի ենթարկվում:

Տրդատ, Արա,  Գևորգ, Աննա,  Շավարշ,  Ալիսա,  Նվարդ, Մարիամ:

  1. Ո՞ր բառերն օրինաչափությանը չեն ենթարկվում:

Լեռնցի, փաստացի, արևելցի, հարևանցի,  հարավցի, թռուցի,  բազմաբերդցի, գերազանցի, ուռուտցի:

  1. Ինչպե՞ս ենք անվանում, ընտրիր յուրաքանչյուրին համապատասխան անունը:

Սպիտակ ձիուն – Ճերմակ

Շիկակարմիր ձիուն – աշխետ

Թխակարմրին – շառատ

Մոխրագույնին – մողոշիկ

Սև ու ճերմակավունին – ճանճկեն

Ասպարափայլին – պաշո

Ճերմակ, աշխետ, շառատ, մողոշիկ, պաշո, ճանճկեն:

  1. Տրվածներից որո՞նք, ավելանալով խոսք բառին, չեն արտահայտի փոխաբերական իմաստ:

Ծանր, կեղտոտ, կիսատ, մահացու,  ուրախ, կցկտուր, տեղին, թթու:

  1. Քանի՞ հնչյունափոխված բառ կա նախադասության մեջ:

Առվի  եզրին  կանգնած՝ նա հանկարծ  նկատեց դստեր՝ ջրերի վրայով վազող  կարմրավուն ծաղկազարդ  գլխաշորը:

  1. Հ. Թումանյանի հետևյալ ասույթներից ու թևավոր խոսքերից ո՞րը ո՞ր բացատրությանն է համապատասխանում: Նշի´ր նաև, թե որ ստեղծագործությունից է:

«Էս սարն իմն է», «Մեր ապրուստն ինչ է՝ մի կտոր չոր հաց, էն էլ հրե՜ն հա՝ երկնքից կախված» «Պսակեցին Մարոյին, տվին չոբան Կարոյին», «Բալը թանկ է», «Բանը հասավ դիվանբաշուն», «Տանը վե´ր ընկիր՝ իլիկ պտտիր», «Է՜յ, գիտի օրեր, որտեղ եք կորել»

Ավելորդ շռայլություն չցուցադրելու համար – Բալը թանկ է

Դեռահաս աղջկան կայացած տղամարդու հետ  ամուսնանալիս – Պսակեցին Մարոյին, տվին չոբան Կարոյին

Գործը դատարան հասնելու դեպքում – Բանը հասավ դիվանբաշուն

Տղամարդու արժանապատվությունը վիրավորելիս – Տանը վե´ր ընկիր՝ իլիկ պտտիր

Աղքատ մարդու վաղվա օրվա անորոշությունը շեշտելիս – Մեր ապրուստն ինչ է՝ մի կտոր չոր հաց, էն էլ հրե՜ն հա՝ երկնքից կախված

Անցյալի քաղցր հուշեր հիշելիս – Է՜յ, գիտի օրեր, որտեղ եք կորել

Հանրային սեփականությանը տիրանալու դեպքում – Էս սարն իմն է

  1. Կարդա´ Թումանյանի «Մարոն» պոեմը և առանձնացրո՛ւ օրհնանքները:

Տաշտներըդ լի հաց լինի,
Դուռներըդ միշտ բաց լինի․

 

― Ջաղացիդ միշտ հերթ լինի,
Մեջքըդ ամուր բերդ լինի․․․

 

  1. Լրացրո՛ւ Թումանյանի քառյակի բաց թողնված բառերը:

Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է  իմ հոգին.

Երկրից անցվոր, երկրի փառքին  անհաղորդ է  իմ հոգին.

Հեռացել է ու վերացել մինչ աստղերը  հեռավոր

Վար մնացած մարդու համար արդեն  խորթ է  իմ հոգին:

 

 

 

 

Չարենցավան

Հրազդան գետի ափին գտնվող Չարենցավան քաղաքը շատերին է հայտնի իր երբեմնի արդյունաբերական փառքով ու միութենական նշանակության ձեռնարկություններով,  որոնք, չնայած պարապուրդի մատնված լինելուն, այսօր էլ տեղաբնակների հիշողության անբաժանելի մասն են կազմում:

1947 թվականին Կոտայքի մարզկենտրոնից 12 կմ հարավ-արեւմուտք ընկած հատվածում հիմնադրվեց  մերօրյա Չարենցավանը՝ նախկին Լուսավանը, որը 14 տարի անց ստացավ քաղաքի կարգավիճակ, իսկ 1967-ին՝ Եղիշե Չարենցի 70-ամյակի առթիվ,  վերանվանվեց  Չարենցավան: Քաղաքն ի սկզբանե նախատեսված է եղել որպես բանվորական ավան եւ արդյունաբերական կենտրոն:

Քաղաքի տեսարժան վայրերը

 

Քաղաքի մուտքի մոտ հյուրերին դիմավորում է Գանգրահեր տղան՝ Չարենցավանի խորհրդանիշ համարվող Վերածննդի հուշահամալիրը:  Տեղացիները հպարտությամբ են պատմում՝ արձանի բացմանը ներկա է եղել մարշալ Հովհաննես Բաղրամյանը, որը հարակից պուրակում ծառ է տնկել:

Հյուրերին քաղաքի բնակիչներն առաջինը խորհուրդ են տալիս լինել Եղիշե Չարենցի հյուրասրահ-թանգարանում: Ի դեպք, քաղաքում տեղադրված է բանաստեղծի նվիրված երկու կիսանդրի, որոնցից մեկը հենց հյուրասրահի դիմաց է:

Չարենցավանցիների համար սիրելի վայր է նաեւ 2000-ականների սկզբին բացված քաղաքի միակ եկեղեցին, որը համարում են «փրկիչ» աղանդավորական տարբեր շարժումների դեմ պայքարում:

Քաղաքային այգում պահպանվել ու մինչ օրս գործում են խորհրդային տարիներին տեղադրված ատրակցիոնները:

 

Չարենցավանի մի ծայրից մյուսը ոտքով կարելի է հասնել 15-20 րոպեի ընթացքում: Բնակիչները բոլորը միմյանց ճանաչում են, ձեռքով բարեւում եւ որպիսությունը հարցնելուց հետո միայն բարի ճանապարհ մաղթում: Հանդիպում-զրույցները  հատկապես երկարում են շուկայում, երբ խոսքից խոսք փոխանցվում է օրվա նորությունն ու քննարկվում մինչ որեւէ նոր լուրի ի հայտ գալը:

Քաղաքի կենտրոնում ամեն օր հավաքվում են իմաստուն խաղի ու նարդու սիրահարները: Խաղին զուգահեռ՝ խոսակցության հիմնական թեման արտաքին ու ներքին քաղաքականությունն է, երկրին սպասվող ապագայի տեսլականը:

Համեմատաբար նոր լինելով՝ քաղաքն իրեն բնորոշ խոսակցական լեզու կամ ոճ չունի: Բնակիչներն ուրախությամբ են նշում՝ ի պատասխան հարցին, թե «որտեղի՞ց ես», վերջին տարիներին բոլորն ասում են՝ «Չարենցավանից», մինչդեռ նախկինում յուրաքանչյուրը նշում էր այն վայրը, որտեղից եկել է Չարենցավան:

Մայրաքաղաքի հետ կապը բնակիչների համար առավել հասանելի է դառնում  Չարենցավան-Երեւան ամենօրյա երթուղու շնորհիվ:

Ակտիվ ժամանցի սիրահարների համար Չարենցավանը, թերեւս, ամենահարմար քաղաքը չէ: Տեղացիները հյուրերին ասում են՝ մեր քաղաքը հանգիստ, խաղաղ ու ընտանեկան վայր է, իսկ առավել ակտիվ ժամանցի համար կարելի է ընդամենը մի քանի կիլոմետր հատել եւ տեղափոխվել Աղվերան:

Քաղաքի մշակույթի տանը դասական ու ժամանակակից համերգներ են լինում: Բնակիչները կարոտով են հիշում խորհրդային տարիներին գործած կինոյի շենքի, այնտեղ ունեցած ժամադրությունների ու դիտած կինոնկարների մասին՝ հույս հայտնելով, որ կինոէկրանն այնտեղ մի օր կրկին կմիանա