«Ակների» Գարնանային փորձերից

Ի՞նչ մարտի ութ, ի՞նչ շաբաթ օր, մենք չունենք ոչ աշխատանքային օրեր ու լավ հպարտ ենք դրանով։ Ու լավ կլինի շուտ ժամերին փորձ անենք, որ համ էլ թարմ լինենք։ Գարնանային փորձերը սկսում ենք հետագա անելիքները քննարկելով։ Պլանավորում ենք մասնակցել Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառմանը՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետում, Պոլիտեխնիկական համալսարանի ազգագրության փառատոնին, համագործակցել Հնդկաստանի մշակույթի տան հետ։ Դե, կրթահամալիրի օրացույցն էլ՝ միշտ ուժի մեջ, մեդիաուրբաթներին՝ միշտ պատրաստ։ Երկու նոր պար սովորեցինք, որոնք հետագայում կտեսնեք։

Խումբ ստեղծելու միտքը առաջացավ Անակլիայի ճամբարում։ Եկանք Երևան և սկսեցինք մեր ուսումնական գործընթացը։ Հիմնականում սովորում ենք այն նյութերը, որոնք չեն հնչել կրթահամալիրի պատերից ներս և հենց դա էլ շարժիչ ուժ է հանդիսանում մեզ համար։ Նախագիծ ունենք, որտեղ ներկայացնում ենք ազգային նվագարանները, «Սերունդների համդիպում» նախագիծը, որի շրջանակներում համագործակցում ենք «Ակունք» ազգային խմբի հետ և շարունակելու ենք համագործակցել այլ խմբերի հետ։ Դե, էլ ի՞նչ ծիսական հարսանիք արռանց մեզ։ Այսպիսով , շարունակելու ենք ուրախացնել ձեզ մեր նոր համարներով ու նախագծերով։