«Ակները» Հնդկաստանի մշակույթի կենտրոնում

Մարտի տասնութն էր, «Տիգրան Հայրապետյան» մրցանակաբաշխությունից հետո դուրս եկանք ու ճանապարհը բռնեցինք դեպի Հնդկաստանի մշակույթի տուն։ Մշակույթի տան աշխատակիցները շատ ջերմ դիմավորեցին մեզ, ցույց տվեցին մշակույթի տան պարասրահը, գրադարանը։ Քննարկվել է մեր հետագա աշխատանքը հնդկաստանի մշակույթի կենտրոնի հետ։
Արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սանգվան Յոգեշվարի՝ հնդկական գրքեր նվիրելու արարողությանը ներկա եղանք։ Գիրքը նվիրել էր «BHARAT EK PARICHAY: SHARING KNOWLEDGE WITH THE WORLD» ծրագրի շրջանակներում։ Այնուհետև Հնդկաստանի դեսպանատան քարտուղարը՝ պարոն Շամբու Ամիթաբը խոսեց գրքի մասին։«Ակներ» ակումբը պարեց «Սեբաստիո» պարը։

Հետո թեյեցինք կենտրոնի աշխատակիցների, դեսպանի և դեսպանատան քարտուղարների հետ։ Հյուրասիրության ընթացքում քիչ, թե շատ ծանոթացանք հնդկական խոհանոցին, որը լավ էլ հավանեցինք։