Հարսանեկան ծեսը

Հարսանիքների ժամանակ, երբ պետք է մի գյուղից գնային մյուսը, պետք էր տեղեկացնել հարսի ընտանիքին, որ հյուրերը մոտենում են։ Այդ գործով ուղարկում էին խմբի ամենաճկուն ու արագաշարժ տղային, ում էլ ասում էին <<Աղվես եղբայր>>։ Հարսի հայրը դիմավորում էր հյուրերին։Հո րական տնից դուրս գալիս հարսը համբուրում է տան դուռը։ Փեսայի մեջքին կապվում են երկար թաշկինակը, որի ծայրից բռնած՝ հարսը քայլում է թագվորի ետևից: Միայն եկեղեցում պսակվելուց հետո է հարսը քայլում փեսայի կողքով: Հարսանիքի արարողությանը ներկա չէր լինում փեսայի այրը, և վերադառնալիս, նրան երգում էին <<Թագվորի մեր, դուրս արի>> երգը, ինչից հետո փեսայի մայրը լավաշ է դնում նորապսակների ուսերին։ Ծեսի գլխավոր մասն է կազմում <<թագվորի ծառը>>՝ Կենաց ծառի խորհրդանիշը: Հարսանիքին թագվորի մեջքին կապվում էին կանաչ-կարմիր ժապավեններ, որոնց մասին նշված է նաև հարսանեկան երգերում։

Ունենք հարսանեկան երգեր՝ թագվորագովքեր, հարսի հրաժեշտի երգեր, ծառի գովքեր, խնջույքի երգեր և այլն։

Նաև հարսանեկան պարերից՝ Մուսլաեռան <<Չալմը Դանգը>> պարը։ Պարի պատմությունը հետևյալն է։

«Չալմը դանգը» անունով Մուսալեռի պարը, որը թարգմանաբար նշանակում է «ինքնացուցադրում», իրենից ներկայացնում է հարսանեկան ռազմի պար՝ դաշույններով»,- ներկայացնում է պարոն Գինոսյանը:

Պարի իմաստն ու նախապատմությունը տխուր է. քանի որ հարսին տանից հանելու ժամանակ քրդերն ու թուրքերը կարող էին ավազակաբար հարսին փախցնել, ուստի թագավոր-փեսայի ընկերները հարևան տանիքին դաշույններով զուգապարել են, ինքնացուցադրել իրենց հմտությունները, որպեսզի թշնամին չհամարձակվի մոտենալ նորահարսին: Հարսանիքի ժամանակ էլ են այդ պարը պարել:

Մեջբերումը՝ Կարին ազգային պարի խմբի կայքէջից։

Հարսանիքին մասնակցում էր ողջ գյուղը։ Եթե որևէ մեկին չհրավիրեին՝ դա անարգանք կլիներ այդ ընտանիքի նկատմամբ։ Ագամ թշնամիներն էին բարեկամանում հարսանեկան ծեսերի ժամանակ։

 

Վազգեն Սարգսյան|Վերջը

Սենց բան հնարավոր է՞։ Մի էջանոց պատմվածք, բայց ինչքա՜ն զգացմունք կա մեջը։ Ինչքա՜ն սեր, կարոտ, դառնություն, չասված բառեր ու ափսոսանք հենց էդ չասվածի համար։

 —Ես նույնիսկ իմ հարազատ ընկերներին նախանձեցի, որ իրենց էրեխեքի հետ ապրելու են էս աշխարհում, իսկ ես, էսպես, մենում եմ, էսօր կամ ու վաղը չկամ… Ուր էր, աստված խղճար ու շատ չէ, մի 7-8 տարվա կյանք պարգևեր: Գիտե՞ք ինչեր կանեի, տղերք, գիտե՞ք ոնց կապրեի…

Մի փունջ երազանք, որ ամեն մի անբուժելի հիվանդի հետ գնում է, ույսերը կտրում, խեղդում,  բայց ի՞նչ անես, ձեռքերդ կապված են։ Մնում է սպասես՝ տեսնես ի՞նչ կլինի հետո։

Աստված, թե իսկապես գոյություն ունես, մի անբուժելի էլ էդ ատոմային ռումբ ստեղծողին պարգևիր: Հետաքրքիր է, ի՞նչ է մտածելու մահվան մահճում: Ասա, մարդ աստծո, էդքան խելք ունեիր, լավ բանի համար ծախսեիր, է՛լի, էդ անբուժելիի բուժումը գտնեիր…

Բայց չէ՜, չեմ կարծում, որ էդ ամենի դառնությունը ճանաչողը գոնե մեկին մտքի ծայրով անգամ նման բան կցանկանա։ Ու ինչքան էլ վատը լինի, ինչքան վատ բան արած լինի․․․ չհավատա՛ք։

Վազգեն Սարգսյան| Եվ տիեզերքն ասաց”Տվեք ինձ հենման կետ”

Ճիշտ ասած, պատմվածքը էդքան էլ լավ չհասկացա։ Ամեն դեպքում, Վազգեն Սարգսյանի ոճը դուրս շատ է գալիս։ Ինչ- որ ջիգյար, հարազատ բան կա։ Չափած-ձևած գրական բառերով չի միայն, որ կարող ես բան հասկացնել մարդուն։ Չհասկանալով էլ, բայց կարծում եմ, որ պատմվածքը մարդու անտարբերության մասին է, սիրո, հավատարմության, մինչև վերջին վայրկյանը, մինչև հույսի մարելը գործելու մասին է։

Ու ձին պայթեց՝ սրտապատառ մի ձայն արձակելով, որ արդեն ո՛չ խրխնջյունի էր նման, ո՛չ վրնջյունի։ Ու վազեց, ոնց վազեց… Դա իր կյանքի ամենամոլեգին ու ամենահուսահատ վազքն էր։ Հզորանալով, հզորանալով, ինքն իր մեջ բազմապատկվելով, ինքն իրենից դուրս գալով՝ տրաք-տրաքվեց ձին մեքենայի ետևից։ Բայց որ կտոր-կտոր էլ լիներ՝ ինքն ընդամենը մի ձի էր ու մեքենան՝ հիսունհինգ, վաթսուն, ձին մեքենայի ետևից հասնո՞ղն էր…

Այս հատվածը կարդալուց մի տեսակ ձգտում, ցանկություն ու անսահման անզորություն եմ զգում։ Թե ինչքա՜ն անզոր էր ձին, ու թե ինչքա՜ն կուզեր փրկել իր տիրոջը։ Ու թե քանի՜, քանի՜ անգամ փորձեց անել դա․ չո՞րս, հի՞նգ։ Ո՞ր մի մարդը առաջին անհաջող փորձից հետո ևս մեկը կանի։ Լավ, բա երկրո՞րդ, երրո՞րդ։ Դե, պատմվածքից հարցադրում դնեմ։

— Ձիե՞րն են խելոք, թե՞ դելֆինները։

Բայց միքիչ ուրիշ՝ ձիե՞րն են խելոք, թե՞ մարդիկ։