Էս սիրո օր ա, քեզ ոչ պետք ա կեղտոտ շորերը հուզեն, ոչ՝ գունավոր ատամները

Ակներ ակումբը հրավիրված էր Հնդկաստանի դեսպանատուն՝ մասնակցելու հնդկական Հոլիին։ Մայր դպրոցից շարժվեցինք։ Մինչև հասել էինք դեսպանատուն՝ արդեն ժամը տասնմեկն էր։ Սկզբում Ակները ուշադրությունը Հանինայով իրենց վրա շեղեցին, այնուհետև դեսպանը հայտարարեց բացումը։ Հնդկական պարեր, երաշժտություն, որն ավելի անծանոթ էր, քան կարող էինք պատկերացնել։ Դե ինչ, մենք էլ ներկայացրինք մեր ազգային պարերից մեկը՝ Կտկտիկը։ Գարնան փառատոնը սկսված էր։ Խաղա՜լ, պարե՜լ, էլ ավելի լավ բան կա՞։ Հնդիկ ընկերների հետ հրաշալի օր ունեցանք, փորձեցինք հնդկական խոհանոցը, որը չափից շատ էր տարբերվում հայկականից։

Ամենագունեղ տոնն էր, որ երբևէ տեսել էի։ Մարդիկ ավելի քան ջերմ էին։ Չեմ հիշում ով ասեց, բայց լավ ֆիքսել եմ նրա բառերը <<Էս սիրո օր ա, քեզ ոչ պետք ա կեղտոտ շորերը հուզեն, ոչ՝ գունավոր ատամները։ Հա, ի՞նչ անենք, մի անգամ կլվանաս ու կանցնի, բայց սենց էլ ե՞րբ կուրախանաս>>։ Իրոք որ, սիրո օր էր ու մարդկանց ոչինչ չէր էլ վրդովվեցնում։

Ակները այսօր համագործակցության առաջարկ ստացան։ <<Ֆիեստալոնիա>> ընկերության Վրաստանի կազմակերպիչն էր։ Այդ մարդը նաև <<Սուխիշվիլի>> պարային խմբի պարուսույցներից էր։ Դե, էլ ինչ ասեմ։ Էս էլ Ակների գունավոր կիրակին էր։