Հարսանեկան ծեսը

Հարսանիքների ժամանակ, երբ պետք է մի գյուղից գնային մյուսը, պետք էր տեղեկացնել հարսի ընտանիքին, որ հյուրերը մոտենում են։ Այդ գործով ուղարկում էին խմբի ամենաճկուն ու արագաշարժ տղային, ում էլ ասում էին <<Աղվես եղբայր>>։ Հարսի հայրը դիմավորում էր հյուրերին։Հո րական տնից դուրս գալիս հարսը համբուրում է տան դուռը։ Փեսայի մեջքին կապվում են երկար թաշկինակը, որի ծայրից բռնած՝ հարսը քայլում է թագվորի ետևից: Միայն եկեղեցում պսակվելուց հետո է հարսը քայլում փեսայի կողքով: Հարսանիքի արարողությանը ներկա չէր լինում փեսայի այրը, և վերադառնալիս, նրան երգում էին <<Թագվորի մեր, դուրս արի>> երգը, ինչից հետո փեսայի մայրը լավաշ է դնում նորապսակների ուսերին։ Ծեսի գլխավոր մասն է կազմում <<թագվորի ծառը>>՝ Կենաց ծառի խորհրդանիշը: Հարսանիքին թագվորի մեջքին կապվում էին կանաչ-կարմիր ժապավեններ, որոնց մասին նշված է նաև հարսանեկան երգերում։

Ունենք հարսանեկան երգեր՝ թագվորագովքեր, հարսի հրաժեշտի երգեր, ծառի գովքեր, խնջույքի երգեր և այլն։

Նաև հարսանեկան պարերից՝ Մուսլաեռան <<Չալմը Դանգը>> պարը։ Պարի պատմությունը հետևյալն է։

«Չալմը դանգը» անունով Մուսալեռի պարը, որը թարգմանաբար նշանակում է «ինքնացուցադրում», իրենից ներկայացնում է հարսանեկան ռազմի պար՝ դաշույններով»,- ներկայացնում է պարոն Գինոսյանը:

Պարի իմաստն ու նախապատմությունը տխուր է. քանի որ հարսին տանից հանելու ժամանակ քրդերն ու թուրքերը կարող էին ավազակաբար հարսին փախցնել, ուստի թագավոր-փեսայի ընկերները հարևան տանիքին դաշույններով զուգապարել են, ինքնացուցադրել իրենց հմտությունները, որպեսզի թշնամին չհամարձակվի մոտենալ նորահարսին: Հարսանիքի ժամանակ էլ են այդ պարը պարել:

Մեջբերումը՝ Կարին ազգային պարի խմբի կայքէջից։

Հարսանիքին մասնակցում էր ողջ գյուղը։ Եթե որևէ մեկին չհրավիրեին՝ դա անարգանք կլիներ այդ ընտանիքի նկատմամբ։ Ագամ թշնամիներն էին բարեկամանում հարսանեկան ծեսերի ժամանակ։

 

Leave a comment